Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երևանի անհամարժեք ու ձախողված քաղաքային կառավարումը՝ կրկին մարդկանց կյանքի հաշվին

Երևանի անհամարժեք ու ձախողված քաղաքային կառավարումը՝ կրկին մարդկանց կյանքի հաշվին
06.07.2025 | 15:16

Ծանր մարմնական վնասվածքներով քաղաքացի է տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ հետևյալ ախտորոշմամբ․

• Ձախ բազկի և ուսագոտու շրջանի ջնջխած վերք՝ խառը տիպի պրոֆուզ (ուժեղ) արյունահոսությամբ:

• Ձախ բազկոսկրի և ձախ անրակոսկրի բաց կոտրվածք՝ տեղաշարժով:

• Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:

• Ճակատային շրջանի պատռած վերք:

Քաղաքացին այս վնասվածքները ստացել է կանգառում, երբ նստարանին նստած սպասում էր «բարեփոխված» ու թանկացած հանրային տրանսպորտի…

Այս հերթական դեպքը մերկացնում է քաղաքային 2, 5 միավորանոց իշխանության անմրցունակ, անպատասխանատու և խայտառակ կառավարումը։ Այսպիսի վնասվածքներ պատահական չեն առաջանում՝ դրանք վկայում են աշխատանքի, անվտանգության ու վերահսկողության բացարձակ բացակայության մասին։

Քաղաքացիների առողջությունն ու կյանքը շարունակաբար վտանգի տակ են՝ անբարեկարգ ճանապարհների, լուսավորության բացակայության, փլուզվող շինությունների և անպիտան ինֆրաստրուկտուրայի պատճառով։

Այս ամենի ֆոնին քաղաքային իշխանություն կոչվողները իրենց զբաղեցրել են PR-ով ու թանկացված, պարտադրված վճարների դժգոհության դեմ տուգանքներով՝ փոխանակ լուծելու քաղաքացու կյանքի համար իսկապես կարևոր խնդիրները։

Ոչ լեգիտիմ իշխանությունն անընդհատ ձախողում է՝ իսկ հետևանքները՝ կրում ենք մենք՝ Երևանի բնակիչներս։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Մեկնաբանություններ